Navigation

Categories

NEWS [109]
SPORT [19]

Search

Concert / News





  armstudio


Tv - Show - Other


 
Main » Files » News & Sport » NEWS

Աղի Բլիթ - (Ari@ Blit@)
2010-01-30, 10:13 PM
armstudio

Սպասե՞լ ջուր բերող ասպետին, թե՞ ոչ


2


Ավանդության համաձայն՝ Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում` այն հույսով, որ երազում տեսնելու են իրենց ապագա հարսնացուին կամ փեսացուին: Աղի բլիթ պատրաստելու և ուտելու մասին տարբեր ավանդույթներ են հայտնի: Սովորաբար ընդունված է, որ աղի բլիթները պատրաստում են նորապսակ հարսները կամ ամուրի կանայք: Շատերը նշում են, որ ցանկալի է աղի բլիթ ուտելուց մի քանի ժամ առաջ պաս պահել` հաց ու ջուր չխմել, որպեսզի ծարավն ավելի ուժեղ լինի: Աղի բլիթ ուտելը հնում կարևոր ու պատասխանատու ծես էր: Երիտասարդ աղջիկները հավատում էին, որ քանի դեռ աղի բլիթ ուտելու գիշերը երազում իրենց ոչ մի երիտասարդ ջուր չի տվել, իրենք շարունակելու են մնալ հայրական տանը և դեռևս չեն ամուսնանալու:


321312


Հոգեբանը սովորույթն այսպես է մեկնաբանում. ‘Աղի բլիթ ուտելու ժողովրդական սովորության դեպքում մարդ իր սպասումները փորձում է սեփական պատասխանատվության և հոգեկան դաշտից հեռացնել` տեղափոխվելով այն պատահականությունների կամ բախտ, ճակատագիր կոչվածի վրա’: Հոգեբանական տեսություններից մեկի համաձայն` եթե չի կատարվում այն, ինչ երազում տեսել ես, դու պարզապես մոռանում ես այդ մասին: Բանական և գիտական տեսանկյունից հնարավոր չէ, որ մարդ կարողանա տեսնել ապագան, նա պարզապես անցյալի փորձից ելնելով տեսնում է անձանց, դեպքեր կամ սեփական ակնկալիքները: Մարդիկ երազում տեսնում են այն, ինչի կարիքը հատկապես ունեն: ‘Անգամ ֆիզիոլոգիայի տեսանկյունից այս դեպքում գործում է աղիի մեխանիզմը, ինչը ջրի պակաս է բերում երազում’,- պնդում է հոգեբանն ու ասում, որ ինքը չի հավատում , որ երազում տեսած ինչ-որ մտքեր կամ երևույթներ ունենան այնքան էներգիա, որ կարողանան իրականում պայմանավորել մարդու ճակատագրի ընթացքը:


Blit


Այսօր հայ երիտասասարդները աղի բլիթի կախարդանքին այդքան էլ չեն հավատում: Դե իհարկե մարդկային երևակայությունը սահմաններ չունի, առավել ևս, եթե խոսքը կանացի երևակայության մասին է: Եթե ինքդ քեզ հավատացնում ես, որ անպայման երազում տեսնելու ես ապագա ընտրյալիդ, ապա համոզմունքդ կգործի, ու աղի բլիթը իրենը կանի, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ չկա այնպիսի մի երիտասարդ, որը գոնե մեկ անգամ հետաքրքրության համար աղի բլիթ կերած չլինի: Առավել կլինիկական դեպքերում աղջիկները բարձի տակ են դնում ինչ-որ մի հայտնի դերասանի, երգիչի կամ ֆուտբոլիստի նկար են դնում, ու Աստված չանի եթե հանկարծ իրան էլ տեսան, թե չէ այդ աղջկա ծնողներն ու ընկերուհիները քաշվում են: Իսկ Ձեր կարծիքը այս ամենի վերաբերյալ ինչպիսի՞ն է:

Category: NEWS | Added by: armstudio
Views: 782 | Downloads: 0 | Rating: 4.5/2
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

Login

ShootBox

200

News / Online

Voting

Es shat em Uzum
Total of answers: 218
Current Position
Links

Online

Total online: 1
Guests: 1
Users: 0

Copyright © 2009 www.ARMSTUDIO.FR Powered by uCoz