Navigation

Categories

NEWS [109]
SPORT [19]

Search

Concert / News





  armstudio


Tv - Show - Other


 
Main » Files » News & Sport » NEWS

Անդրեն քրոջը հարս տվեց
2010-08-13, 5:29 PM
armstudio

Երեկ բուսաբանական այգին սպիտակ հագած սպասում էր նույնքան ճերմակ զգեստով հարսնացուին:): Անուշ Հովնանյանը` երգիչ Անդրեի քույրն ու պրոդյուսերը, օգոստոսի 5-ին, ինչպես աշխարհի բոլոր հարսնացուները, խոստացավ հնազանդ լինել իր ամուսնուն:): Աշոտ Մանգասարյանն էլ տեր է ու անսահման սիրում է ընտրյալին:

Անուշ Հովնանյանն ու Աշոտ Մանգասարյանը ամուսնական արարողության ժամանակ

Անդրեի քույրը ռետրո մեքենայով ժամանեց իր պսակադրության վայրը: Անուշի հայրը դստեր ձեռքը հանձնեց փեսային, ներկաները հուզվեցին, լացեցին ու նորապսակներին, Աստծո օրհնությամբ, երջանկություն ցանկացան: Հարսանիքին ներկա էին երգիչ, դերասան, հաղորդավար Արսեն Գրիգորյանը, Սերգեյ Գրիգորյանը, դիզայներներ Ֆաինա Հարությունյանն ու Արամ Նիկոլյանը, բարեկամներ, մտերիմներ, ընկերներ:):

Անուշի հայրը դստերն ուղեկցեց խորանի մոտ

Անուշ Հովնանյանի հարսի զգեստի հեղինակը դիզայներ Ֆաինա Հարությունյանն է: "Սվարովսկի քարերով, շիֆոնով, ուղիղ, նուրբ, դասական շոր է, ինչպիսին որ ցանկանում էր: Ինքն այն աղջիկը չի, որ "կուկլայոտ”
զգեստ հագներ:): Անուշի մայրը, որ տեսավ, լացում էր… :) ”,- նշեց դիզայները: Ֆաինան զգեստը նվիրել է հարսնացուին, նորապսակներն էլ նրան շատ հետաքրքիր ու գեղեցիկ նվեր մատուցեցին:):

Նորապսակներն ու երգիչ Անդրեն

Ռեստորանային համալիրում Անուշին եւ Աշոտին իրենց երգերը նվիրեցին, բնականաբար, հարսի եղբայրը` Անդրեն, վերջերս Երեւան ժամանած Եվա Ռիվասը: Ֆլորա Մարտիրոսյանն էլ գեղեցիկ երգ կատարեց: Իր սեփական հարսանիքին երգեց նաեւ Անուշ Հովնանյանը:):

Bravo.am-ը շնորհավորում է նորապսակներին: Սիրեք իրար անսահման, որ սիրառատությունից անգամ գլխապտույտ առաջանա:): Երջանկություն…

Category: NEWS | Added by: armstudio
Views: 912 | Downloads: 0 | Comments: 2 | Rating: 0.0/0
Total comments: 2
2 Narine  
0
Vay erexeq jan amota es urish sayti lurern eq avelacrel.Es dzezanic cher. biggrin

1 Narine  
0
Vay erexeq jan amota es urish sayti lurern eq avelacrel.Es dzezanic cher.:D

Name *:
Email *:
Code *:

Login

ShootBox

200

News / Online

Voting

Es shat em Uzum
Total of answers: 218
Current Position
Links

Online

Total online: 1
Guests: 1
Users: 0

Copyright © 2009 www.ARMSTUDIO.FR Powered by uCoz