Navigation

Categories

NEWS [109]
SPORT [19]

Search

Concert / News





  armstudio


Tv - Show - Other


 
Main » Files » News & Sport » NEWS

Արմուշի մասին
2010-02-13, 4:52 PM

1977 թվականի մարտի 18-ն էր, երբ 3-րդ մասի ծննդատանը լսվեց Արման Մամիկոնի Խաչատրյանի ճիչը: Խաչատրյանների ընտանիքում ծնվեց 3-րդ` վերջապես արու զավակը: Նա քայլել սկսեց, երբ դեռ ընդամենը 9 ամսական էր, ինչը սակայն վախ չառաջացրեց ծնողների մոտ: 32-ամյա Արմուշն ինքն իրեն հիշում է 3 տարեկանից` 3-րդ մասի «Լաստոչկա» ռուսական մանկապարտեզից:
Սոխով ճաշերի հետ կապված վատ հուշերը մնացել են այդ ժամանակներից, սակայն չի մոռացել նաև «կաթնով»-ի անմահական համը: Մանկապարտեզում Արմանը տուն-տունիկ խաղի վարորդն էր, իսկ Վարսիկը` մաման: Փոքրիկ Արմանը հենց Վարսիկին էլ սիրահարվել էր` գերվելով նրա արտաքինով: Այժմ հիշում է միայն նրա մանկական դեմքը, երևի շատ փոխված կլինի` դժվար թե նրան ճանաչի հիմա:
Արմուշ
Գեղեցկուհի Վարսիկին թողնելով` նա ընդունվում է Սախարովի անվան թիվ 69 միջնակարգ ռուսական դպրոց. հոր որոշումն էր, և Արմանն էլ մինչև հիմա զգում է ռուսական դաստիարակության բարերար ազդեցությունը: Տարրական դասարանների ուսուցչուհուն` Նինա Սերգեևնային, մինչև հիմա տեսնում է. «Վա~յ, շատ մեծ սեր, հարգանք, հատկապես էս շրջանում, որ 32-ը կա, ինքը շատ գոհ ա ու հպարտ, որ իրա սանն եմ»: Չարություն անելու պատճառով Արմանն անընդհատ փոխել է իր տեղը` «ֆռռացել» է ամբողջ դասարանով: Հիշում է, որ մինչև 4-րդ դասարանը նստել է Դանիելյան Մագդայի հետ միևնույն նստարանին: Հետո Զառա Նահապետյանի` դասարանի գերազանցիկի կողքին են նստեցրել.` «յանի որ ուղղվի»:

Դպրոցում միջին առաջադիմություն է ունեցել: Չի սիրել այն առարկաները, որոնք պատմության հետ են կապված եղել: Փոխարենը իրեն են շատ սիրել դասարանում` ուրախ աշակերտ լինելու համար. «Հենց ասում էին` Խաչատրյան, կ դասկե, ասում էի` յա նե գատով, ասում էին` սադիս` դվա, սկսում էի համոզել, ծիծաղացնել…Մի անգամ էլ ասի` Այդա Գրիգորևնա, կլնի պառոդիա անե՞մ: Տատյանա Բարիսովնայի` մաթեմի դասատուի պառոդիան արի, մեռավ խնդալուց, 4 դրեց»:
Արմանը շատ է սիրահարվել դպրոցական տարիներին: Մինչև հիմա նույնիսկ հիշում է նրանց անունները. Խաչատրյան Շուշանիկ, Բունիաթյան Ինգա, Զարգարյան Աստղիկ…
Արմուշ

Իսկ առաջին լուրջ, գիտակցական սերը եղել է բանակից առաջ: Սակայն ծառայության ժամանակ, ինչպես ինքն է ասում, աղջկա խնձորը կծեցին. նա ուրիշի կոնյակը լցրեց:
Արման Խաչատրյանը ծառայելու մեկնեց ԼՂՀ: Հրաժարվեց սերժանտի կոչումից, դարձավ դասակի հրամանատար: 2 տարի մնաց «Սատանի փոսում», որտեղ միայն տատիկներ էին, ովքեր չէին լքել իրենց գյուղը. «2 տարի աղջիկ չեմ տեսել, տատի եմ տեսել, պատկերացնու՞մ ես իմ վիճակը»:

Ընկերուհու հետ նամակագրական կապը պահեց ընդամենը 6 ամիս. զգալով գոյացած սառնությունը` նա համակերպվեց կորստի հետ. «Պիտի սառը դատես ամեն ինչ, այլ ոչ թե տառապես: Եթե չպիտի միասին լինենք, ուրեմն չպիտի լինենք: Անձնական կյանքում միշտ այդպես եմ. մեզնից ա կախված ամեն ինչ: Խի՞ քեզ տանջես, արաղին տաս…Միշտ լավատես եմ»: Նման վերաբերմունք Արմանը ցուցաբերել է նաև 3 ձախողված անձնական փորձերին` գիտակցելով, որ «չարժե իրար կյանք թունավորել»:
«Մանավանդ, որ հասկանում եք, որ դուք տարբեր բևեռներ եք, որոշ բաներ անգամ չեն համընկնում: Կարա լավ սեքս լինի, բայց էտի շատ քիչ նշանակություն ունի հետագայի համար: Չի կարելի լավ սեքսի վրա ընտանիք հիմնել: Բայց դե սեքսն էլ ընտանիքի երջանկության 80%-ն է: Ամենակարևոր բաներից մեկնը սեքսնա, որը մեր հայերը, չգիտեմ խի, սարքել են ադաթ, առանձին ինչ-որ ծիսակատարություն»:

Արմուշ
Իր կնոջ` Լուսինեի հետ ծանոթությունը «միամիտ» է եղել ու Արմուշի աչքերի մեջ միանգամից սրտեր են նկարվել: Ժամանակի ընթացքում շփումն ավելի խորացավ, և երբ Արմուշը հասկացավ, որ ի վերջո ինչ որ քայլեր պետք է ձեռնարկել, խոստովանեց Վարդուհի Վարդանյանին / Վարդուհին էր նրանց ծանոթացրել/.«Թութուշս ասեց` պտի լավ մտածվի, նոր լինի»: Դրսի սրճարաններից մեկում հանդիպելով Լուսինեին և գինի պատվիրելով` Արմուշն անմիջապես սիրո առաջարկություն է անում նրան. «Լա՞վ չես. միանգամից հարցրեց Լուսոն… զգացի, որ լուրջ չընդունեց, ասի` լավ եմ, անցանք, բայց ես լուրջ եմ ասում»:

20 օրվա ընկերությունից հետո Լուսինեն մեկնեց Իսպանիա, բայց Արմանը կրկին փորձեց, իր բնավորության համաձայն, թեթև վերաբերվել այդ հանգամանքին: Ու մի օր էլ որոշեց տուն-տեղ վաճառել ու մեկնել Լուսինեի մոտ, բայց վերջինս հեռվից հեռու արգելեց նրան: Ինչպես Արմուշն է սիրում կրկնել` ժամանակի հետ եղավ այն, ինչ պիտի լիներ:
Նրանք ամուսնացան, ու ծնվեց մեծ սիրո առաջին պտուղը` Դանիելը: «Ուզում եմ հաջորդ երեխաս աղջիկ լինի, բայց դա մի 3 տարի հետո. կինս էլ միքիչ հանգստանա»:
Կյանքում էլ միշտ ուրախ մարդ լինելով` Արմուշը չի վախենում, որ մարդիկ իրեն խեղկատակ կհամարեն. չարժե նման մարդկանց հետ գլուխ դնել, որովհետև ավելի շատ իրենք են խեղկատակ: Չնայած, ինչպես վստահեցնում է Արմուշը, խեղկատակ լինելն էլ շատ դժվար է. «Ինձանից հետո ուզում եմ միայն լավ հիշողություն թողնել, որ ասեն` Արմուշը լավ մարդ էր: Եթե պահի համար ես ապրում, շինծու ես դառնում»:

Category: NEWS | Added by: armstudio
Views: 741 | Downloads: 0 | Rating: 2.0/1
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

Login

ShootBox

200

News / Online

Voting

Es shat em Uzum
Total of answers: 218
Current Position
Links

Online

Total online: 1
Guests: 1
Users: 0

Copyright © 2009 www.ARMSTUDIO.FR Powered by uCoz