Ավարտին է մոտենում Որոգայթ հեռուստասերիալի ոդիսականը... Ոդիսական, որ իր հեռուստատեսային հաղթարշավն սկսեց 2008-ին և երկու տարի շարունակ լարված պահեց բազմահազար հեռուստադիտողների... Պատմություն, որ իր թակարդն էր գցել մոլորված ճակատագրերը, ուր ցանկացած սխալին հետևում էր անխուսափելի պատիժը... Ուր փակ էին երջանկության դռները ու անհայտ փրկության ուղիները... Եվ ահա հաշված օրեր են մնացել` պարզելու մութ պատմության առեղծվածը... Հաշված օրեր`պատռելու թաքնված խաղի գլխավոր դիմակը...
|