Navigation

Categories

NEWS [109]
SPORT [19]

Search

Concert / News





  armstudio


Tv - Show - Other


 
Main » Files » News & Sport » NEWS

Եվրատեսիլ, դիմավորիր Եվա Ռիվասին
2010-02-20, 3:20 PM
armstudio

Փետրվարի 14-ին տեղի ունեցավ Եվրատեսիլ 2010 երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը: Իրենց կատարումներով հայաստանյան հանդիսատեսի դատին ներկայացան թվով ինը մասնակիցներ: Ի սկզբանե համարվում էր, որ նրանցից երեքը հանդիսանում են հիմնական մրցակիցներ` Եվա Ռիվասը, Միհրանը և Էմմին, Ռազմիկ Ամյանը: Երգերը բավականին տարբեր էին: Մասնակիցներից յուրաքանչյուրը մեծ նախապատրաստական աշխատանք էր իրականացրել: Ասում են, թե մրցույթի ողջ ընթացքում շատ բարձր տրամադրություն է տիրել` անխուսափելի լարվածությամբ: Մասնակիցներից ոմանք միմյանց հաջողություն են մաղթել, ոմանք էլ իրենց այդքան նեղություն չեն տվել…

Բոլորս` շունչներս պահած, սպասում էինք, թե երբ են հայտարարելու հաղթողի անունը:


0000002


Պրոֆեսիոնալ ժյուրիի և sms քվեարկության արդյունքում որոշվեց, որ 2010թ. Հայաստանը Օսլոյում կներկայացնի Եվա Ռիվասը` Apricot Stone (Ծիրանի կորիզ) կատարմամբ, որի երաժշտության հեղինակն է Ա.Մարտիրոսյանը, խոսքերի հեղինակը` Կարեն Կավալերյանը:

Ոմանք, լսելով Եվա Ռիվասի անունը ուրախացան, մյուսները տխրեցին, ոմանք գազազեցին…

Մենք արդեն ներկայացրել ենք ձեզ Եվա Ռիվասի կենսագրությունը նախորդ նյութում: Իր պրոդյուսերի` Վալերի Սահարյանի,  հետ Եվան ծանոթացել է 2005 թվականին, իսկ 2008-ին սկսել է համագործակցել Արմենիա փրադակշն պրոդյուսերական կենտրոնի հետ: Այսօր ևս Եվայի ստեղծագործական խնդիրներով շարունակում է զբաղվել Արմենիա փրադակշն պրոդյուսերական կենտրոնը:

Առաջին անգամ Եվրատեսիլի բեմում Հայաստանը ներկայացրեց Անդրեն, որը ինչպես հիշում եք, զբաղեցրեց ութերորդ տեղը: Ի դեպ Անդրեն նշել է, որ իրեն շատ է դուր եկել Apricot Stone երգը:


rivas


Նախորդ տարի Հայաստանը Եվրոտեսիլում ներկայացրեցին Արշակյան քույրերը: Առայժմ Եվրոտեսիլում նարկայացած հայաստանյան երգիչներից ամենաբարձր տեղը զբաղեցրել է Սիրուշոն 2008 թվականին: Ասում են, թե Եվրատեսիլը երգի մրցույթ է, այլ ոչ թե երգչի, սակայն կարծում եմ, որ երգչի արտաքին տվյալները, կեցվածքը բեմում, ինքնավստահությունը և խարիզման ևս շատ կարևոր են եվրոպացիների սրտերը գրավելու համար: Եվան օժտված է բավականին հետաքրքիր արտաքին տվյալներով, գումարած հիանալի ձայնը: Apricot Stone երգը իր մեջ կրում է հայրենասիրական և հայկական ներուժ: Եվան մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ ծիրանի կորիզը մեզ հաղթանակ կբերի, իսկ պրոդյուսեր Վալերի Սահարյանը պատմել է, որ սփյուռքից շատ զանգեր է ստացել. Բոլորն ասում են , որ երգը շատ լավն է, անպայման կքվեարկեն մեր օգտին:


157


Apricot Stone


Many many years ago when I was a little child
Mama told me you should know our world is cruel and wild
But to make your way through cold and heat
Love is all that you need

I believed her every word more than anything I heard
But I was too scared to lose my fun
I began to cry a lot and she gave me apricots
Kisses of the earth fruits of the sun


Apricot stone hidden in my hand
Given back to me from the motherland
Apricot stone I will drop it down in the frozen ground
I’ll just let it make its round

Apricot stone hidden in my hand
Given back to me from the motherland
Apricot stone


Now I see the Northern stars shining brightly in the storm
And I’ve got an avatar of my love to keep me warm
Now I’m not afraid of violent winds
They may blow, they can’t win

May the winter stay away from my harvest night and day
May God bless and keep my cherished fruit
Grow my tree up to the sky once I waved my home goodbye
I just want to go back to my roots


Apricot stone hidden in my hand
Given back to me from the motherland
Apricot stone I will drop it down in the frozen ground
I’ll just let it make its round

Apricot stone hidden in my hand
Given back to me from the motherland
Apricot stone hidden in my hand
Given back to me from the motherland
Apricot stone
 

Category: NEWS | Added by: armstudio
Views: 925 | Downloads: 0 | Comments: 3 | Rating: 4.0/4
Total comments: 3
3 Ruben_Bel  
0
Im kartsikov Eva Rivase lav shanser uni Evratesilum haghtelu! Inch lava Emmii erge
chntrvets khaytarak eink linelu, el chem asum Razmik Amyani turkakan ergi masin.

Amen depkum good luck to Eva Rivas in Eurovision! You're great!


2 NICE BOY  
0
YOU ARE VERY NICE AND SEXY!!!

1 fransia-hayuhi  
0
shat urax em vor ays tari mer hayastani nerkayacucich evratesil 2010 evropayum linelu e Eva Rivas Iran hajorutun em maxtum ev tor chanhangstana amen inch lav a linelu

Name *:
Email *:
Code *:

Login

ShootBox

200

News / Online

Voting

Es shat em Uzum
Total of answers: 218
Current Position
Links

Online

Total online: 1
Guests: 1
Users: 0

Copyright © 2009 www.ARMSTUDIO.FR Powered by uCoz