Navigation

Categories

NEWS [109]
SPORT [19]

Search

Concert / News





  armstudio


Tv - Show - Other


 
Main » Files » News & Sport » NEWS

Գարիկ
2010-02-04, 10:50 PM

Ծնվել եմ 1984թ.` Լենինականում, հասարակ մի ընտանիքում… Ընդեղ էժան էր…
(Ընենց դժվար է պատմել կենսագրությունս.մի անգամ ինձ մանկությունից հարց են տվել` զանգել եմ մամային, որ պատմի…)
Բայց ընդեղ չեմ ապրել. ապրել եմ Ջերմուկում… Մանկապարտեզ էլ էնտեղ գնացի … Հիշում եմ` միշտ քունս չէր տանում, որովհետև իմ պատուհանից մի հատ սար էր երևում, էդ սարի վրա էլ մի հատ քար կար` ինձ մոտ «դրակոնի» տպավորություն էր թողնում…
Բժիշկ-բժիշկ էինք շատ խաղում. դրա համար էլ մինչև հիմա ինձ չի հետաքրքրում աղջիկների կառուցվածքը… Դեռ այն ժամանակից եմ ծանոթ:Մի րոպե.զանգում են…
…Մանկապարտեզից մի բան էլ եմ հիշում. 3 տղեքով կանգնում էինք աթոռին, ուս ուսի էինք տալիս ու գոռում էինք.
3
«Հելնենք սարի գագաթին,
Թքենք թուրքի ճակատին…»:
Դա մեր հիմն էր: Օրը  4 անգամ երգում էինք:
Մի անգամ  էլ մամաս «ավտոմատ» էր առել: Մանկապարտեզից եկա, տեսա  էդ «ավտոմատիե» ծայրին լույս է վառվում… Քանդեցի… Էլ երբեք չհավաքվեց էդ «ավտոմատը»:
(Չէ, չեմ ջոկում սիրահարված էի, թե չէ…)
Ջերմուկում երկու տարի դպրոց գնացի. Առաջին անգամ առաջին դասարանում էլ սիրահարվեցի… Չնայած չէ. ինքն իմ ընկերն էր: Ամբողջ օրն իրար հետ էինք:
…հետո տեղափոխվեցի Երևան ու, չգիտես, թե ինչի, նորից երկրորդ դասարան:

1
(Լավ էր`4-րդ դասարանից չտեղափոխվեցի…)
Ամենահետաքրքիրն էն էր, որ մի երկու օր դպրոց չէի գնում, տնեցիները նկատեցին ու հարցրին չգնալուս պատճառը… Դասատուն դուրս չէր եկել. գեշ էր… Հետո պապայի հետ գնացինք, բոլոր դասարանների դռները բացեցինք, մեկին հավանեցի …

(Արի էդ հարցը հանենք.Այբբենարանի հանդեսս չեմ հիշում…)
Վերջին զանգս հիշում եմ. համ խաղում էի, համ երգում էի…Ես այն բացառիկ մարդկանցից եմ, որ կարող է հպարտությամբ ցույց տալ «Վեջին զանգի» կասետը ու չասել.«Վա~յ , արա, էս ի՞նչ ենք անում»:

(Այստեղ Գարիկը երգեց Վերջին զանգի երգը.
«Մենք գնում ենք, դպրոց, հրաժեշտ ենք քեզ տալիս…):
Հետո ծառայեցի հայոց բանակում…Ավելի ճիշտ` Քելբաջարում: Ծառայության ընթացքում 2 անգամ «օտպուսկ» եմ եկել. առաջին անգամ արևից վառված բարձրացա բեմ…Երկրորդ անգամ էլ Սոչի գնացի: Էդ ընթացքում Հայաստանից մի 4 տարի հետ էի մնացել:
(Կուրսիս երեխեքի քավորը կարող էի լինել, գիտե՞ս, բայց մինչև հիմա էլ սովորում եմ:)
Իմ սովորելը ընդմիջումներով է եղել.
2

ընդունվեցի, հետո գնացի ԱՄՆ, էդտեղից ուղիղ բանակ, հետո վերականգնվեցի…Մի տարի էլ դեռ պետք է սովորեմ: 

Category: NEWS | Added by: armstudio
Views: 646 | Downloads: 0 | Rating: 5.0/2
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

Login

ShootBox

200

News / Online

Voting

Es shat em Uzum
Total of answers: 218
Current Position
Links

Online

Total online: 1
Guests: 1
Users: 0

Copyright © 2009 www.ARMSTUDIO.FR Powered by uCoz