Navigation

Categories

NEWS [109]
SPORT [19]

Search

Concert / News





  armstudio


Tv - Show - Other


 
Main » Files » News & Sport » NEWS

Կարեն
2010-02-05, 5:27 PM

1981 թ-ի սեպտեմբերի 3-ն էր. 3-րդ մասի 3-րդ հիվանդանոցում էլ ծնվեցի: Ինչքան հիշում եմ մանկաբարձուհու անունն էլ էր երեքով սկսվում(ժպտում է): Շատ խելոք երեխա էի: Մերոնք ասում են` համարյա նեղություն չեմ էլ տվել. մանեժում քնել եմ, խաղալիքներով խաղացել… Ծեծ կերել եմ չքնելու ու բոբիկ քայլելու համար, բայց դա վաղ մանկության շրջանում չէր. արդեն 18-19 տարեկան էի…
Ի՞նչ եկավ մանկությունից ու ի՞նչ մնաց…
Շատ բան է մնացել էնտեղ… շատ քացր բաներ, ու համարյա ոչինչ էլ չեկավ…
Հիշում եմ, թե բակի էրեխեքով ոնց էինք գնում ձոր լողանալու ու ճանապարհին էլ մեր մայկաներով լոլիկ էինք գողանում… Գողանում էինք շատ, չնայած այդքանը երբեք չէինք էլ ուտում: Հենց տուն էինք ուզում գալ, արագ-արագ շորերս քարերին էինք խփում, որ չորանա…
Հետո ընկերներով սեփական փող աշխատելու միջոցն ունեինք: Օճառ էինք առնում, տանում էինք մի քիչ թանկ ծախում շուկայում …

Իսկ մինչ այդ մանկապարտեզ…
Իսկ մանկապարտեզում տատս էր պահեստապետը: Ինձ շատ էին սիրում, բայց տատիս համար չէ. ուղղակի համով էրեխա էի, տարբերվում էի բոլորից…
Հենց մանկապարտեզում էլ սիրահարվեցի… Էդ աղջկա հետ «կինո-կինո» էինք խաղում. ինչքան հիշում եմ` «Ֆան-ֆան տյուլպանը»…
Մանկապարտեզային սիրուցս հետո մի անգամ էլ դպրոցում սիրահարվեցի… Հետո` կնոջս…
Դպրոցական հուշերը…
45 րոպե նստել չէի կարողանում… Հիմա այնպես է, որ «32»-ում կանոնները հաճախ ես եմ սահմանաում
Կարեն

և ուրեմն չեմ կարող դրանք խախտել, բայց միշտ չեմ սիրել քառակուսի կանոններն ու օրենքները…
0-ից 1 տիրույթում…
«32»-ից առաջ շատ բան է եղել… ավելի շատ եմ աշխատել… ուղղակի դրանք չեն երևում հիմա: 0-ից 1 տիրույթում շատ թվեր կան. մարդիկ սովոր չեն տեսնելու դրանք:
Ուղղակի «32»-ը պիկն էր, դրանով հայտնի դարձանք:
Հայտնիությունը…
…արագացրեց կյանքիս ռիթմը: Հայտնի լինելը վտանգավոր է. սպորտսմենի նման. եթե մարզվում ես, ամեն ինչ կարգին է, երկու ամիս չես մարզվում` վե’րջ, նախկին վիճակդ էլ չես կարող վերականգնել:

Կարեն
Դժվար է աշխատել ու ղեկավարել մի խումբ, որտեղ քո ընկերներն են ու բոլորը տաղանդավոր: Երբեք «31» չպետք է լինի. միշտ կարելի է առաջ գնալ… Կլինի 33, 34, 35, բայց` երբեք 31, 30: Դարպասապահի օրինակին է նման. երբ հարձակվողը 10 հատ չի խփում դարպասին, բայց մեկ անգամ խփում է, հերոս է դառնում. դարպասապահը 9 հատ կբռնի,

մի գնդակ բաց կթողնի ու… վերջ: ՄԻշտ դարպասապահների վրա է ծանրությունը: Դարպասապահներն էլ են երբեմն հանգսատնում…
…մեկ-մեկ շախմատն ինձ կլանում է ամբողջովին, նույնիսկ օրեր կարող են տևել: Մեկ էլ ֆուտբոլ եմ շատ սիրում…
Կարեն
Իսկ մուլֆիլմե՞րը ուր մնացին…
Հա,«Հայելի» մուլտն եմ շատ սիրում… Չնայած հայելին իրական կյանքում ստում է, միշտ կեղծ ես… Ես ավելին եմ սպասում ինձնից, քան հայելին է ցույց տալիս: Այնտեղ աչքերդ, հոգիդ այլ են… Շատ եմ ուզում.. ազգային մի բան անել… Համամարդկային… Չնայած համամարդկայինի մեջ էլ մտնում է ազգայինը, ուղղակի մարդիկ միշտ փորձում են համամարդկայինը մտցնել ազգայինի մեջ: Կուզեի հանդիպել Ստալինին, Հիտլերին. տեսնեի, թե ինչպես է ապրում Մոցարտը, Նապոլեոնը, Մակեդոնացին…
Ինչու՞ հատկապես առաջնորդներին…
Առաջնորդի ցանկացած ճիշտ քայլ նորմալ է, ցակացած սխալ քայլ`ճակատագրական…
Եթե առաջնորդ ես, պատասխանատու ես հավատացողներիդ առջեւ…

Category: NEWS | Added by: armstudio
Views: 640 | Downloads: 0 | Rating: 3.0/3
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

Login

ShootBox

200

News / Online

Voting

Es shat em Uzum
Total of answers: 218
Current Position
Links

Online

Total online: 1
Guests: 1
Users: 0

Copyright © 2009 www.ARMSTUDIO.FR Powered by uCoz