Navigation

Categories

NEWS [109]
SPORT [19]

Search

Concert / News





  armstudio


Tv - Show - Other


 
Main » Files » News & Sport » NEWS

Մարինա - Գլամուրը զբաղեցնում է չսիրածս բառերի վերին հորիզոնականը
2010-08-13, 5:38 PM
armstudio

Հեռուստահաղորդավարուհի Մարինան մոտ 2 տարի է` աշխատում է "Դար 21” հեռուստաընկերությունում, վարում "Սիեստա” եւ "Com.Info” հաղորդումները: Դեռ մանկուց Մարինային դուր է եկել հաղորդավարի աշխատանքը: Գրել-կարդալ սովորելուն պես գրքերից տարբեր տեղեկություններ է դուրս բերել, ապա ժամերով նստել ձայնագրիչի առջեւ ու խոսել, անգամ հաղորդում է ստեղծել` այն անվանելով «Գիտե՞ ք որ»: Մարինան միշտ մտածել է, որ երբ մեծանա, հաղորդավար է դառնալու, բայց ժամանակի ընթացքում, ինչպես ինքն է ասում, այդ ցանկությունը ստվերում է մնացել:

"Իմ ոճով ես ինքս եմ զբաղվում, իմ արտաքին տեսքում ամեն ինչի հեղինակը ես եմ”. Մարինա :)

- Իսկ ինչպե՞ս իրականացավ ստվերում մնացած ցանկությունդ:

- Այդ ուղղությամբ այնքան ժամանակ չէի մտածել, մինչեւ որ ուսանողական տարիներին ընկերուհիս առաջարկեց սովորել նաեւ Աբել Աբելյանի CASTING SCHOOL ռադիոհեռուստահաղորդավարների դպրոցում: Ու ես էլի սկսեցի մտածել այդ ուղղությամբ, գնացի սովորելու այդ դպրոցում: Այդ ժամանակ TV-ն սկսեց ինձ գրավել: Ավարտելուց մեկ տարի հետո իմ շատ սիրելի Աբելը զանգեց ու ասաց, որ "Դար 21”-ին հաղորդավարներ են պետք, քաստինգ են արել, որի արդյունքում մի քանիսի հետ ընտրել են նաեւ ինձ: Այստեղից էլ սկսվեց ամեն ինչ… Գնացի "Դար 21”-ի քաստինգին, ապա հեռուստաընկերության պրոդյուսեր Գոռ Հարությունյանն ասաց, որ հաջորդ հանդիպմանը "Սիեստա”-ի համար պետք է պատրաստվեմ: Հիշում եմ իմ արձագանքը, երբ լսեցի «Սիեստա» անունը:). չէի պատկերացնում, որ  միանգամից ուղիղ եթերի համար պետք է պատրաստվեմ: Ասացի` "ինչպե՞ս, ուղիղ եթե՞ր”, իսկ Գոռը շատ հանգիստ պատասխանեց` "այո”: Մի քանի ամիս պրակտիկա անցնելուց հետո, որի ընթացքում Գոռը մեզ շատ էր օգնում, եկավ առաջին  եթերի օրը: "Սիեստա”-ն էլ եղավ իմ առաջին հաղորդումը: Տարօրինակ է, բայց առաջին եթերի համար ես բավականին անկաշկանդ էի: Հիմա, երեւի, ավելի շատ եմ հուզվում եթերից առաջ, քան առաջին օրը: :)

Հաղորդավարուհին ուզում է ուժերը փորձել նաեւ դերասանական արվեստում

- Հաղորդավարությունից բացի նաեւ լրագրությա՞մբ ես զբաղվում:

- Այո: Առաջին մասնագիտությամբ իրավաբան եմ, իսկ հիմա սովորում եմ լրագրության ֆակուլտետում: Վարել եմ նաեւ "File Pro” հաղորդումը, բայց հիմա այդ հաղորդման համար աշխատում եմ որպես լրագրող:

- Հեռուստահաղորդավարներից ու՞մ ոճն է քեզ դուր գալիս:

- Կան մարդիկ, որոնց դիտելով ես ինձ համար ինչ-որ բաներ եմ քաղում: Ինձ շատ է դուր գալիս Գեւորգ Ալթունյանի խոսելաոճը: Նա միշտ խոսում է շատ հանգիստ, տեղին ու համոզիչ: Երեւում է, որ իր խոսքում նա վստահ է, այդ վստահությունը փոխանցվում է նաեւ էկրանից այս կողմ: Շատ եմ սիրում ամենահայտնի հաղորդավարներից Լարի Քինգին: Հանրությանը միշտ ասելիք ունենալ` Լարի Քինգի մեջ ինձ դա է հիացնում: Նրա գրքերից էլ դա կարելի է նկատել:

- Իսկ հայկական սիրելի հաղորդում ունե՞ս:

- Ոչ, հայկական սիրելի հաղորդում չունեմ: Կան հետաքրքիր հաղորդումներ, բայց դրանք առանձնացնել չեմ կարող:

Հաղորդավարությունից բացի Մարինան նաեւ լրագրությամբ է զբաղվում

- Ըստ քեզ, ինչպիսի՞ն  պետք է լինի հաղորդավարուհին եթերում:

- Ինձ պես:): Հաղորդավարուհին պետք է ունենա գեղեցիկ ժպիտ, գեղեցիկ խոսք եւ, իհարկե, այդ ամենը գեղեցիկ մատուցելու կարողություն:

- Կառանձնացնե՞ս այն հաղորդավարներին, ովքեր, ըստ քեզ, սխալ տեսքով են եթեր դուրս գալիս:

- "Հագուստով դիմավորում են, խելքով ճանապարհում”. այս արտահայտությունը տեղին է մշտապես եթեր դուրս եկող մարդու պարագայում, քանի որ հեռուստադիտողն առաջին հերթին նայում է, թե ինչ ես հագել, եւ ըստ դրա կարծիք ձեւավորում քո մասին: Եթե հարցնեիք, թե ով է ճիշտ տեսքով ներկայանում հանրությանը, միանշանակ կառանձնացնեի Նազենի Հովհաննիսյանին. նա գիտի`որտեղ ինչ հագուստով ներկայանալ, հատկապես եթերում: Իսկ որպես սխալ կերպար ինձ համար 1-ին հորիզոնականում "ATV”-ի հաղորդավարուհի Լիանան է. ես չեմ հասկանում նրա ոճը, եթե դա կարելի է ոճ համարել:

- Իսկ դու ոճաբան կամ խորհրդատու ունե՞ս:

- Ես ոճաբան չունեմ: Երբեմն ինչ-որ հարցերում հաշվի եմ առնում պրոֆեսիոնալների կարծիքը, բայց իմ ոճով ես ինքս եմ զբաղվում, իմ արտաքին տեսքում ամեն ինչի հեղինակը ես եմ: :)

Մարինա. "Գլամուրը զբաղեցնում է չսիրածս բառերի վերին հորիզոնականը...”

- Արտաքին տեսքդ հաճախ է փոփոխությունների ենթարկվում, ի՞նչով է դա պայմանավորված:

- Ես փոփոխական մարդ եմ, տանել չեմ կարողանում միօրինակությունը: Այդ պատճառով էլ փոփոխություններ շատ եմ սիրում, հատկապես արտաքինում: Ասում են` կինն իր ամբողջ կյանքի ընթացքում 104 անգամ փոխում է իր իմիջը: Չգիտեմ` դեռ որքան կփոխվեմ, գուցե եւ անցնեմ 104-ի սահմանը:):

- "Դար 21”-ում ես աշխատում, իսկ 21-րդ դարի երիտասարդի կյանքով ապրու՞մ ես: Քո պատկերացմամբ, ինչպիսի՞ն պետք է լինի 21-րդ դարի երիտասարդը:

- Ճիշտ եք, 21-րդ դարի երիտասարդի կյանքով ապրելը լայն հասկացություն է: Գուցե ինձ համար ես բավականին ազատամիտ ու առանց կոմպլեքսների մարդ եմ, իսկ դիմացինիս համար` ճիշտ հակառակը: Ամեն ինչ հարաբերական է: Ըստ իս, որ դարում էլ մարդ ապրի, պետք է ապրի ինչպես իրեն է հարմար, ինչպես որ ինքն է ճիշտ համարում` միաժամանակ չվնասելով դիմացինին: Ինչ էլ որ անի, չպետք է կորցնի իր «ես»-ը:

Մարինան փոփոխական մարդ է, տանել չի կարողանում միօրինակությունը

- Ինչո՞վ է հագեցած լինում քո օրը: Գլամուրայի՞ն, թե՞ խաղաղ կյանքն ես նախընտրում:

- Գլամուրը զբաղեցնում է չսիրածս բառերի վերին հորիզոնականը: Իմ կյանքը գլամուրային չէ, բայց խաղաղ էլ չէ. բնույթով հանգիստ մարդ չեմ, հետեւաբար` խաղաղ կյանքն ինձ համար չէ: Օրս անպայման պետք է լի լինի, այն չպետք է դատարկ անցնի: Աշխատանք, որից հետո անպայման ակտիվ հանգիստ. չեմ սիրում պասիվությունը:

- Նկարահանվել ես նաեւ տեսահոլովակում: Դա քո առաջի՞ն փորձն էր:

- Վերջերս նկարահանվում էր Արմոյի "Կարոտում եմ” երգի տեսահոլովակը, որի հերոսուհին ես եմ: Այդ ասպարեզում սա իմ առաջին փորձն էր, բայց, կարծում եմ, վերջինը չի լինի:): Ուզում եմ ուժերս փորձել նաեւ դերասանական արվեստում: Առաջարկները շատ չեն, բայց եղել են, սակայն սա առաջինն էր, որ ընդունեցի:

Հաղորդավարուհին բնույթով հանգիստ մարդ չէ

- Ինչպե՞ս ես ուզում ընթանա քո կարիերան:

- Շատ եմ սիրում իմ աշխատանքը, աշխատում եմ ինձ վրա, որ ժամանակի ընթացքում էլ ավելի հմտանամ ու պրոֆեսիոնալ դառնամ: Ես երբեք չեմ մտածում, որ այս կամ այն հարցում հասել եմ ինչ-որ աստիճանի: Եթե այդպես մտածեմ, էլ չեմ աշխատի ինձ վրա: Միշտ էլ աճելու ու բարձրանալու տեղ կա: Հիմա աշխատում եմ "Դար 21”-ում, ինձ դուր է գալիս այն, ինչ կա մեր TV-ում: Շուտով կլրանա երկու տարին, որ այնտեղ եմ աշխատում, բայց մի պահ որ ետ եմ նայում, չեմ հավատում, որ այսքան ժամանակ է անցել. երբեմն թվում է` դեռ երկու ամիս էլ չի անցել::)

- Ի՞նչ ես կարծում, հեռուստահաղորդավարներն "աստղե՞ր” են: Ինչպե՞ս ես վերաբերվում "աստղ” հասկացությանը: Քեզ համար "աստղեր” կա՞ն:

- Չեմ սիրում "աստղերը միայն երկնքում են” ծեծված արտահայտությունը: Ինձ համար աստղեր կան, բայց հայրենական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին այսօր չեմ կարող դասել այդ աստղերի շարքին: "Աստղերն” ինձ համար Հայաստանից շատ հեռու են:

Մարինան նկարահանվել է Արմոյի "Կարոտում եմ” երգի տեսահոլովակում

- Ապագայում ի՞նչ նոր ծրագրում, ինչպիսի՞ն քեզ կտեսնեն հեռուստադիտողները:

- Նոր ծրագրեր դեռ չկան, բայց մտահաղացումներ կան. նորություններ կլինեն: Ապագան մենք ենք կերտում: Հենց դրանով էլ զբաղված եմ, այնպես որ, ինչպիսին էլ որ տեսնեն, չեն հիասթափվի:):

- Իսկ ի՞նչ կմաղթես քո գործընկերներին:

- Անխափան եթերում նորանոր ծրագրեր եւ, ամենակարեւորը, մեր իրականության մեջ օրեցօր ավելացող չկամության պակաս:

Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը /Bravo.am/
Լուսանկարները` Մարինայի անձնական արխիվից

Category: NEWS | Added by: armstudio
Views: 758 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

Login

ShootBox

200

News / Online

Voting

Es shat em Uzum
Total of answers: 218
Current Position
Links

Online

Total online: 1
Guests: 1
Users: 0

Copyright © 2009 www.ARMSTUDIO.FR Powered by uCoz