Navigation

Categories

NEWS [109]
SPORT [19]

Search

Concert / News





  armstudio


Tv - Show - Other


 
Main » Files » News & Sport » NEWS

Սիրո խոստովանություն
2010-02-04, 10:42 PM
armstudo

Ասում են, թե սերը ամենուր է և շրջապատում է մեզ: Բայց Ձեզ երկու լուր պետք է հայտնեմ, մեկը լավ, մեկը` վատ: Սկսեմ վատից: Սիրո խոստովանությունը յուրաքանչյուրի համար բարդ մի քայլ է` չկանխատեսված ավարտով: Դե գիտեք, դժբախտ պատահարները հաճախ են լինում. առանց մարդուն ճանաչելու չես իմանա, թե ինչ արձագանքի կարաժանանաս` քո անկեղծ զգացմունքների դիմաց:


Սեր


Լավ, սա թեմայի տխուր մասը: Իսկ հիմա անցնենք հաճելի մասին: Որքան տարբեր են մարդիկ, այնքան տարբեր են նրանց սիրո արտահայտումները և խոստովանությունները: Երբեմն սեր խոստովանելով դիմում են ավանդական, պապական միջոցին` բառերին. ուղղակի ասում են իրենց զգացմունքների մասին: Երբեմն վախենալով մերժվելուց կամ մեկ այլ բանից դիմում են խոստովանության անանուն ձևերի օգնությանը:Ո՞վ կարող է հրաժարվել ռոմանտիկայի բարձրագույն արտահայտումից` մեկ հատ վարդից: Դե եթե մեկ հատի տեղը մեկ փունջ լինի՝ ավելի լավ:


2af


Հնարավոր են նաև անսպասելի, խենթ և հարևաններին հունից հանող քայլեր` հրավառություն, անթիվ-անհամար փուչիկներ, այդ վարդերի փունջի բարձրացում համապատասխան հարկ վերամբարձ կռունկի՝ այսինքն կռանի միջոցով, սրտիկաձև խարույկ սիրելիի տան պատուհանների տակ…., դե սերն էլ գժության արտահայտումներից մեկն է:


kartinka


Վերջերս չկա մի այնպիսի անցում, որտեղ չտեսնես սիրո խոստովանություն որևէ աղջկա  կամ անհայտ էակի ուղղված: Պատահում են նաև այսպիսի դեպքեր`


uberesh_za_soboy


Դե Բաղրամյան փողոցով էլ, երբ անցնում ես, չես կարող անտարբեր անցնել այսպիսի տեսարանի կողքով`


DSC00372


Նաև խոսենք այն մասին, թե սիրո խոստովանության ինչպիսի ձևերի եք հանդիպել, ինչու է այդքան վախենալու և ամոթալի հնարավոր մերժումը, ով պետք է առաջինը խոսի իր զգացմունքների մասին տղան, թե աղջիկը և վերջապես մեկ անգամ են սեր խոստովանում և ապացուցում այդ զգացմունքների առկայությունը որևէ հերոսության միջոցով, թե՞ դա պետք է կրի անընդհատ բնույթ:


Իսկ հիմա մրցույթի մասին: Այսպիսով, եթե ցանկանում եք փետրվարի 14-ը անցկացնել սիրելիի հետ ռոմանտիկ մթնոլորտում, ուղարկեք Ձեր ամենաօրիգինալ խոստովանությունը մոտակա 10 օրվա ընթացքում: Դա կարող են լինել թե բառեր, թե բանաստեղծություն, և թե յուրահատուկ կերպով սեր խոստովանելու պլաններ: Խոստովանությունը կամ պատրաստվող խոստովանության նկարագրությունը ուղարկում եք մեզ, նախ սեղմում եք հետևյալ կոճակը Ձեր վահանակում՝


Button


այնուհետև հավաքում եք տեքստը և ուղարկում եք մեզ (Submit for Review կոճակը: Ընտրված լավագույն խոստովանությունները կհրապարակվեն կայքում, իսկ հաղթողը կպարգևատրվի:

Մրցանակ՝ 10000 դրամ արժողությամբ ռոմանտիկ սեղան Pascucci սրճարանում

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ փետրվարի 13, ժամը 18:00

Հաջողությու՛ն:

Category: NEWS | Added by: armstudio
Views: 795 | Downloads: 0 | Rating: 1.0/4
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

Login

ShootBox

200

News / Online

Voting

Es shat em Uzum
Total of answers: 218
Current Position
Links

Online

Total online: 1
Guests: 1
Users: 0

Copyright © 2009 www.ARMSTUDIO.FR Powered by uCoz